Նախագծի մասին

Սկսած 2003 թ-ից ես լուսանկարում եմ դոկումենտալ ֆոտոնախագիծ Երևանում տարբեր շինարարական նախագծերի արդյունքում առաջացած խնդիրների մասին: Մասնավորապես Երևանը լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, այսօր չունի ոչ մի պատմական շերտ ներկայացնող թաղամաս: Իսկ թե ուր է անհետանում հին քաղաքը ես փորձեցի պարզել իմ ֆոտոնախագծի նկարահանման ժամանակ: Այս կայքի միջոցով դուք ականատեսը կդառնաք թե ինչպես է մեր աչքերի առաջ քանդվում հին Երևանի վերջին մնացորդները, որոնց միջոցով դեռ կարելի էր պատկերացում կազմել քաղաքի գոնէ վերջին 150 տարվա պատմության մասին: Ես նաև ականատեսը դարձա թե ինչպես տասնյակ ընտանիքներ զրկվեցին իրենց սեփականություն հանդիսացող տներից: Երևանը շատ արագ տեմպերով փոխվում է, իր պատմության ճանապարհից ջնջելով հինը, դառնալով քաղաք, որտեղ չկան հիշողություններ, այլ կան միայն թանկարժեք քառակուսի մետրեր……. Ինչևե, երևի կգա մի օր որ այս անվերջանալի ֆոտոպատմությունը ես կդադարեմ նկարելուց: Իսկ առայժմ դիտեք և հետևությոններ արեք…..