Փոթիկյանների ընտանեկան արխիվը (Բուզանդի 45)

2004 թ.-ի ձմռանը, Բուզանդի փողոցում աչքովս ընկավ մի կիսավեր և լքված հին տուն: Երբ մտա տուն, այն ամբողջովին ավիրված էր, սակայն երևում էր, որ բնակիչները բոլորովին վերջերս էին այն լքել: ՈՒսումնասիրելով տունը, նրա ներքևի սենյակներից մեկում փչացած սառնարանի մեջ գտա լուսանկարների և փաստաթղթերի մի մեծ արխիվ, որը պատկանում էր Փոթիկյան ազգանունը կրող ընտանիքին: Ես ամբողջ արխիվը հավաքեցի և տեղափոխեցի տուն: Ինձ ամենաշատը զարմացրեց լուսանկարների քանակը: Իմ կարծիքով Փոթիկյանների ժառանգները լքել էին տունը, թողնելով իրենց ամբողջ ընտանեկան արխիվը: Մոտ մեկ ամսվա ընթացքում ես փորձում էի վերականգնել լուսանկարների և որոշ փաստաթղթերի օգնությամբ այս ընտանիքի պատմությունը: Այս դեպքը յուրահատուկ էր իմ պրակտիկայում, քանի որ ես ծանոթանում էի տան բնակիչներին նրանց լուսանկարների միջոցով: Ընտանիքի հայրը` Մուշեղ Փոթիկյանը ունեցել է երեք զավակ: Լուսանկարներից երևում էր, որ ինքը Մուշեղ Փոթիկյանը նույնպես ունեցել է մեծ գերդաստան: Երկար տարիներ նա աշխատել է երկաթուղային ցանցում, որի մասին վկայում էին նրա ստացած պատվոգրերը: Ես գտա նաև թերթի ցավակցական հայտարարությունը, որում ասվում էր Փոթիկյանի մահվան մասին: Պատվոգրեր, հարսանեկան հրավիրատոմսեր, բազմաթիվ լուսանկարներ: Ահա այս ամենը ուսումնասիրելով և դասավորելով ըստ ժամանակագրական խրոնոլոգիաի, ստացա մի մարդու և նրա ընտանիքի պատմությունը:

No comments yet.

Leave a Reply