Պատկանել է դոկտոր Արմենակ Մելիքյանին` հասարակական գործիչ, պետական դումայի իրավասու, գավառական բժիշկ ախտահանող խուցի կառավարիչ: Տունը բացի բնակելի մասից, ունեցել է Ա. Մելիքյանի բուժական կաբինետը: Շենքի ճարտարապետն է եղել Վասիլի Միրզոյանը:
1920-1930թ. այստեղ է եղել Թուրքական հյուպատոսությունը: Ավելի ուշ այստեղ են բնակվել հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, բանահավաք, ժողովրդական երաժշտական գործիքների ռեգիստրային տարբերակների ստեղծող Վ. Բունին, և կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ջողովրդական արտիստ Արտեմի Այվազյանը:
Մինչ 2004 թ. շենքում ապրում էր վեց ընտանիք: Քանդելուց առաջ շենքի ճակատային մասի քարերը համարակալվեցին և ապամոնտաժվեցին: Մինչ այժմ անհայտ են համարակալված քարերի ճակատագիրը:
Վերջին ընտանիքը, որը լքեց շենքը դա Արամայիս Ղազարյանի ընտանիքն էր: Ղազարյանների ընտանիքը 52 տարի բնակվել է Պուշկինի հասցեով գտնվող 150 քմ բնակելի տարածք ունեցող բնակարանում: Արամայիս Ղազարյանը այս բնակարանը պետության կողմից ստացել է շինարարության ոլորտում իր վաստակի դիմաց: Ղազարյան Արամայիսը իր տղաների հետ մասնակցում էր շենքի քանդման աշխատանքներին, ակնկալելով որոշակի շահույթ շինարարական նյութերի վաճառքից: Ղազարյաններին իրենց բնակարանի դիմաց առաջարկվեց փոխհատուցում 65000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 10 տոկոսը պահվեց որպես եկամտահարկ:
Ղազարյանների ընտանիքը լքեց շենքը 2004 թ. ապրիլի 15 -ին: Նրանց 12 հոգանոց ընտանիքը տեղափոխվեցԴավիթաշեն թաղամաս, որտեղ նրանք վարձակալել էին բնակարան: