Հախնազարյանցների տունը (Արամի 86)

Հախնազարյանց եղբայրների տունը

 

Կառուցվել է Ցարական այժմ Արամի փողոցում 19-րդ դարի կեսերին: Պատկանել է Սարգիս և Թադևոս Հախնազարյանց եղբայրներին: Սարգիս Հախնազարյանցը հանդիսացել է Ս. Հախնազարյանց, Գ. Աբյանց, Ա. Ներսեսյան, առևտրական տան հիմնադիրներից, և եղել է Երևանի հայտնի վաճառականներից մեկը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո տունը ազգայնացվել է: Մինչ 2004 թվականը տունը հանդիսանում էր պատմաճարտարապետական հուշարձան և գտնվում էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: 2004 թվականին ըստ նոր վերափոխված ցուցակի տունը դարձավ տեղափոխվող հուշարձան և արդյունքում 2007 թ. տան ֆասադային հատվածի քարերը համարակալվեցին, ապամոնտաժման նպատակով: Սակայն մասնավոր ընկերությունը, որը հանդիսանում էր հողատարածքի նոր սեփականատերը հարկ չհամարեց  պատշաճ կերպով իրականացնել քարերի ապամոնտաժումը: Քարերի մեծ մասը  քանդվեցին շինարարական ծանր տեխնիկայի միջոցով, դրանով իսկ անհնարին դարձնելով տան վերահավաքումը հետագայում, ինչը նախատեսված է օրենքով:

Այժմ պատմաճարտարապետական հուշարձանի տեղում կառուցված է նորակառույց բազմաբնակարան շենք:

No comments yet.

Leave a Reply