
Գտնված ֆոտոժապավեններ (Բուզանդի 11 պատմամշակութային հուշարձան տունը) Քանդվել է 2005 թ.-ին
Արայիկ Դանիելյանի ընտանիքը վերջինն էր այն հին երևանյան ընտանիքներից, որ ապրում էր Բուզանդի 11 հասցեով բակում: Նրանց բնակարանն ասես մի փոքր թանգարան լիներ, որի հեղինակն էր տանտիրուհին Նունե Ավետյանը: Բնակարանի հին կահ-կարասին դիտողին ասես մի պահ մտովի տեղափոխում էր հին երևանյան առօրյան հիշեցնող մի աշխարհ, որը, ցավոք, ժամ առ ժամ հեռանում էր մեզանից: Այս բնակարանում […]

Հախնազարյանցների տունը (Արամի 86)
Հախնազարյանց եղբայրների տունը Կառուցվել է Ցարական այժմ Արամի փողոցում 19-րդ դարի կեսերին: Պատկանել է Սարգիս և Թադևոս Հախնազարյանց եղբայրներին: Սարգիս Հախնազարյանցը հանդիսացել է Ս. Հախնազարյանց, Գ. Աբյանց, Ա. Ներսեսյան, առևտրական տան հիմնադիրներից, և եղել է Երևանի հայտնի վաճառականներից մեկը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո տունը ազգայնացվել է: Մինչ 2004 թվականը տունը հանդիսանում էր պատմաճարտարապետական հուշարձան […]