Archive | Մարդկային պատմություններ

Փոթիկյանների ընտանեկան արխիվը (Բուզանդի 45)

2004 թ.-ի ձմռանը, Բուզանդի փողոցում աչքովս ընկավ մի կիսավեր և լքված հին տուն: Երբ մտա տուն, այն ամբողջովին ավիրված էր, սակայն երևում էր, որ բնակիչները բոլորովին վերջերս էին այն լքել: ՈՒսումնասիրելով տունը, նրա ներքևի սենյակներից մեկում փչացած սառնարանի մեջ գտա լուսանկարների և փաստաթղթերի մի մեծ արխիվ, որը պատկանում էր Փոթիկյան ազգանունը կրող ընտանիքին: Ես ամբողջ […]

Leave a comment Continue Reading →

Գտնված ֆոտոժապավեններ (Բուզանդի 11 պատմամշակութային հուշարձան տունը) Քանդվել է 2005 թ.-ին

Արայիկ Դանիելյանի ընտանիքը վերջինն էր այն հին երևանյան ընտանիքներից, որ ապրում էր Բուզանդի  11  հասցեով բակում: Նրանց բնակարանն ասես մի փոքր թանգարան լիներ, որի հեղինակն էր տանտիրուհին Նունե Ավետյանը: Բնակարանի հին կահ-կարասին դիտողին ասես մի պահ մտովի տեղափոխում էր հին երևանյան առօրյան հիշեցնող մի աշխարհ, որը, ցավոք, ժամ առ ժամ հեռանում էր մեզանից: Այս բնակարանում […]

Leave a comment Continue Reading →

Պուշկինի 11 հասցեով գտնվող պատմամշակութային հուշարձան տունը 2004 թ.

Պատկանել է դոկտոր Արմենակ Մելիքյանին` հասարակական գործիչ, պետական դումայի իրավասու, գավառական բժիշկ ախտահանող խուցի կառավարիչ: Տունը բացի բնակելի մասից, ունեցել է Ա. Մելիքյանի բուժական կաբինետը: Շենքի ճարտարապետն է եղել Վասիլի Միրզոյանը: 1920-1930թ. այստեղ է եղել Թուրքական հյուպատոսությունը: Ավելի ուշ այստեղ են բնակվել հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, բանահավաք, ժողովրդական երաժշտական գործիքների ռեգիստրային տարբերակների ստեղծող Վ. […]

Leave a comment Continue Reading →